Պուտինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային. նա կիրականացնի Ստավրոպոլում բնակվող տղայի ցանկությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին միացել է «Ցանկությունների տոնածառ» կամավորական ակցիային: Ինչպես գրում է РИА Новости-ն, «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի շրջանակներում Պուտինը և ակցիայի առաջնորդները պատահականության սկզբունքով մեկական գրություն են ընտրել «Ցանկությունների տոնածառից»:
Երեխաների ցանկություններով բացիկները՝ շրջանաձև խաղալիքների տեսքով կախվել էին տոնածառից: Պուտինի ընտրած բացիկում նշված է եղել Ստավրոպոլի բնակիչ Անդրեյ Կոչետովի ցանկությունը, որն էր՝ հայտնվել Սոչիի Կարմիր Պոլյանա բնակավայրում: Տղայի ցանկությունն անպայման կկատարվի, քանի որ այն բացել է ՌԴ նախագահը:
ՌԴ-ում «Ցանկությունների տոնածառներ» տեղադրվում են ոչ միայն հատուկ տաղավարում, այլև պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Պետդումայում, Կառավարության տանը, «Գազպրոմ», «Ռոսատոմ» ընկերություններում: Ակցիան անցկացվում է դեկտեմբերի 3-ից 2020-ի փետրվարի 29-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց