«Բելառուսը երբեք չի մտնի մեկ այլ պետության կազմի մեջ, իմ օրոք դա երբեք չի լինի». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խորհրդարանի ստորին և վերին պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Հանրապետության խորհրդի անդամներին ուղղված խոսքում հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնել իրենց երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:
«Մենք երբեք չենք պատրաստվել և չենք պատրաստվում մտնել ցանկացած պետության կազմի մեջ, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի: Գլխավորը հիշեք՝ ես մի տղա չեմ, որը 3-4-5 տարի նախագահ է աշխատել: Եվ ես չեմ ուզում ջնջել այն, ինչ արել եմ ձեզ հետ, ժողովրդի հետ՝ ստեղծելով ինքնիշխան և անկախ պետություն: Մենք դա չենք արել, որ պետությունը հիմա դնենք խաչը գլխին արկղի մեջ և գցենք ինչ-որ տեղ կամ փոխանցենք ինչ-որ մեկին: Իմ օրոք դա երբեք չի լինի: Սա մեր երկիրն է: Մենք ինքնիշխան և անկախ ենք: Դրանով պետք է հպարտանալ»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ եթե ոչ ոք չի ուզում իրենց գրավել, ապա ինչու իրենք պետք է կամովին տան իրենց անկախությունը, և հավելել, որ պետք է «գլուխն ուսերի վրա պահել», որպեսզի ոչ մի առիթ չտալ, որ ինչ-որ մեկը ցանկանա իրենց ծնկի բերել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց