Ռուս լրտեսները ֆրանսիական Ալպերը որպես գաղտնի առաքելությունների իրականացման կայան են օգտագործել
Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է հոդված, ըստ որի՝ մեկ տասնյակից ավելի ռուս լրտեսներ ֆրանսիական Ալպերը որպես կայան են օգտագործել Եվրոպայով մեկ իրենց գաղտնի առաքելություններն իրագործելու համար:
Ինչպես գրում է South China Morning Post-ը, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են, որ 15 լրտեսները ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության էլիտար ստորաբաժանման աշխատակիցներ են:
Պարբերականի տվյալներով՝ լրտեսներից մեկը, ամենայն հավանականությամբ, առնչություն ունի 2018թ. մարտին Մեծ Բրիտանիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ իրականացված հարձակմանը:
Նշվում է, որ արևմտյան հատուկ ծառայությունները ռուս լրտեսների հետքի վրա են դուրս եկել Սկրիպալների նկատմամբ հարձակումից հետո սկսված հետաքննության ժամանակ:
Արդյունքում պարզվել է, որ 2014-2018թթ. ընթացքում ռուս լրտեսները պարբերաբար կանգ են առել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող ոչ մեծ քաղաքներում: Հայտնի է նաև, որ նրանք աշխատել են Բուլղարիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում և այլ երկրներում: Այնուհանդերձ՝ արևմտյան հատուկ ծառայություններին չի հաջողվել զենք կամ որևէ այլ ապացույց առգրավել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի