Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածքը մաքրվի «ահաբեկիչներից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայում ապրող թուրք հայրենակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ «նրանք, ովքեր կարծում էին, թե կարող են ահաբեկչության և շանտաժի միջոցով «դաստիարակել» Թուրքիային, իրենց նպատակին չեն հասել»:
«Այսօր Թուրքիան մի երկիր է, որն առանց որևէ մեկի ուղղությամբ նայելու իրականացնում է գործողություններ՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով, և վարում է անկախ արտաքին քաղաքականություն: Մենք հավակնություններ չունենք Սիրիայի հողերի նկատմամբ, բայց նրանք, ովքեր ունեն այդպիսի հավակնություններ, թող լքեն այդ երկիրը»,- նշել է Էրդողանը:
Թուրք առաջնորդի խոսքով՝ «գործողությունները Սիրիայի հյուսիսում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ տարածաշրջանը մաքրվի ահաբեկիչներից»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն:

















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից