Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանին ճնշելու համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լիսաբոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի նկատմամբ տարվող կոշտ քաղաքականության համար, գրում է ria.ru-ն:
«Մենք երախտապարտ ենք Թրամփին իրանական ռեժիմի նկատմամբ տարվող ճնշման հետևողական քաղաքականության համար: Իրանն ուժեղացնում է տարածաշրջանում ագրեսիան նույնիսկ հենց այս պահին: Նա մեզ մարտահրավեր է նետում Իրանից, Իրաքից, Գազայի հատվածից, Եմենից և մենք ստիպված ենք ակտիվ հակազդել այդ ագրեսիային»,-ասել է Նեթանյահուն:
Բացի այդ, հրեական պետության ղեկավարն իր խոսքում ամերիկյան վարչակազմին շնորհակալություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի հարցում Սպիտակ տան դիրքորոշման փոփոխության համար:
«Շատ շնորհակալ ենք, պարոն պետքարտուղար, այն հայտարարության համար, որ բնակավայրերն ապօրինի չեն: Կարծում եմ, որ, ի հեճուկս ստեղծված կարծիքի, դա նպաստում է խաղաղությանը, քանի որ խաղաղությունը հիմնված է ճշմարտության, այլ ոչ թե ստի վրա»,-ասել է Նեթանյահուն:
Հայտնի է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերը ստեղծվել են 1967թ. վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո: Բնակավայրերն Իսրայելի մաս չեն համարվում ոչ միջազգային և ոչ էլ ներքին օրենսդրության տեսանկյունից: ՄԱԿ-ն այդ տարածքները շրջափակված է համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց