Գերմանիայի ԱԳՆ-ն երկու ռուս դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել՝ օգոստոսին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը կարող է դիվանագիտական կամ այլ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, եթե ապացուցվի, որ վերջինս կապված է Վրաստանի քաղաքացու սպանության հետ:
Օգոստոսի վերջին անհայտ անձը Բեռլինում գնդակահարել է Վրաստանի 40-ամյա քաղաքացու: Սպանվածը մահացու վնասվածք էր ստացել գլխի շրջանում: Մի քանի օր անց դատախազությունը ձերբակալել էր 49-ամյա ռուսաստանցու, որի մոտ գտել էին հանցագործության գործիք զենքը:
Օգոստոսի 25-ին դատախազությունը հայտնել էր, որ ամենահավանական վարկածը համարում է «պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված և իրականացված պատվերով սպանությունը»: Նշվել էր, որ պատվիրատուները կարող են լինել կա՛մ հանցավոր աշխարհից, կա՛մ օտար երկրի հետախուզական ծառայությունից:
Օգոստոսի 30-ին գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կասկածյալը հնարավոր է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինի: Այդպիսի եզրակացության հիմք էր ծառայել այն, որ կասկածյալի անունը, որը նշված էր վիզա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում, «բացակայում է ռուսական տվյալների ցանկից», իսկ նրա անձնագրի տվյալները մատնացույց են անում ՌԴ ներքին գործերի նախարարությանը, որը «մինչ այս էլ փաստաթղթեր է տրամադրել Գլխավոր հետախուզական վարչության գործակալներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց