Իլոն Մասկը ԱՄՆ-ում կանգնել է դատարանի առջեւ զրպարտության պատճառով
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում կանգնել է դատարանի առջեւ բրիտանացի դայվեր Վեռնոն Անսուորթի հասցեին զրպարտության գործով, որին գործարարն անվանել է մանկապիղծ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNBC հեռուստաալիքին։
Նիստի ընթացքում Մասկը հերքել է մեղադրանքը եւ ասել, որ չի պնդել, որ Անսուորթը մանկապիղծ է։ SpaceX- ղեկավարի փաստաբան Ալեքս Սփայրոն նույնպես ընդգծել է, որ խոսքը «վիրավորանքների մասին է, ոչ թե փաստի հավաստման»։ Իր հերթին, պաշտպանության կողմը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Մասկը ազդեցիկ մարդ է եւ նրա գնահատականները կարող են որոշակի կշիռ ունենալ։
Անսուորթը 2018 թվականի հունիսին մասնակցել է 12 երեխայի եւ մարզչի փրկության ծավալուն գործողությանը Թաիլանդում ջրի տակ մնացած քարայրից։ Նա հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը քարայրում եւ թիմ հավաքել, որին հաջողվել է փրկել նրանց։ Մասկը եւ նրա SpaceX ընկերությունը Թաիլանդ են ուղարկել սեփական արտադրության ոչ մեծ սուզանավ եւ օգնություն դայվերներին։ Անսուորթը հարցազրույցներից մեկում ասել է, որ սուզանավը անհնար է օգտագործել, որ դա ընդամենը փիառ-հնարք է, եւ որ Մասկը կարող է «իր սուզանավը մտցնել իր ինչ-որ մի տեղը»։
Դրանից հետո Մասկը բազմիցս դայվերին անվանել է մանկապիղծ եւ երեխաների բռնարար։ Ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղղված նամակներում Մասկը այն տեսությունն է առաջադրել, թե Անսուորթը հատուկ է բնակություն հաստատել Թաիլանդում, որպեսզի ամուսնանա անչափահասի հետ։ Քննադատության ֆոնին Մասկը հանել է այդ թվիթները եւ ներողություն խնդրել՝ ասելով, որ իր հայտարարություններն արել է հույզերի ազդեցությամբ։
Բայց Անսուորթը նրան դատի է տվել եւ պահանջում է իրեն վարկաբեկող տեղեկությունների հերքում եւ բարոյական վնասի փոխհատուցում 75 հազար դոլարի չափով։ Հայցը ներկայացնելուց հետո Մասկն ասել է, որ pedo guy բառերը, որոնք օգտագործել է Անսուորթի մասին, բնավ չեն նշանակել «պեդոֆիլ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց