«Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան». Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, գրում է The New York Times-ը:
«Առկա բոլոր տարաձայնությունների դեպքում մենք պետք է խոսենք, պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան և ռազմավարական բնույթի ընդհանուր հարցերը»,- ասել է Գերմանիայի կանցլերը և հավելել. «Բայց ես համեմատաբար լավատեսորեն եմ տրամադրված հանդիպումից առաջ»:
Կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ բանավեճի ֆոնին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում ամբողջությամբ կորել է համակարգումը, դաշինքի «ուղեղը մահացել է»: Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է սկսի մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի վերահսկի իր ճակատագիրը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլերը նման գնահատականի հետ չեն համաձայնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց