ՀԴԲ-ն լուսանկարներ մշակելու ռուսական հավելվածը «պոտենցիալ սպառնալիք» է համարում
Ռուսական ցանկացած հավելված, ներառյալ լուսանկարներ մշակելու հանրահայտ ռուսական FaceApp հավելվածը «պոտենցիալ հակահետախուզական սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ-ի համար, կարծում են Հետաքննությունների դաշնային բյուրոյում։
Այսպես է հաստատությունը պատասխանել Նյու Յորք նահանգից սենատոր Չաք Շումերի դիմումին, որով նա խնդրել էր ստուգել ռուսական FaceApp հավելվածը։ ՀԴԲ-ի պատասխանը նա հրապարակել է Twitter-ում, հայտնում է BBC-ն։
ՀԴԲ-ն այսպիսի եզրահանգում է կատարել՝ ելնելով հավելվածի կողմից հավաքվող տվյալների տեսակից, գաղտնիության նրա քաղաքականությունից եւ օգտագործման պայմաններից, ինչպես նաեւ իրավական մեխանիզմներից, որոնք հասանելի են Ռուսաստանի կառավարությանը, ասվում է պատասխան փաստաթղթում։
Նամակում նաեւ հաստատվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ ԱԴԾ-ն, «հզոր հնարավորություններ» ունեն, որոնք թույլ են տալիս նրանց հասանելիություն ստանալ ռուսական ցանցերում բոլոր կոմունիկացիաներին եւ սերվերներին՝ առանց դիմելու ինտերնետ-պրովայդերներին։
Եթե ԱԴԾ-ն հայտնաբերի, որ ընտրված պաշտոնյաները, թեկնածուները, քաղաքական կազմակերպությունները կամ կուսակցությունները FaceApp-ի միջոցով արտասահմանյան ազդեցության տակ են, ապա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց