«Մելանյան և ամուսինը քնում են տարբեր հարկերում գտնվող սենյակներում». նոր գիրքը բացահայտումներ է անում ԱՄՆ նախագահական ընտանիքի վերաբերյալ
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում հրատարակվել է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի վերաբերյալ «Ազատ Մելանիա» գիրքը, որում CNN-ի թղթակից Քեյթ Բենեթը ներկայացնում է նախկին մոդելի կենսագրությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ հեղինակի՝ տիկին Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միևնույն սենյակում չի քնում: Նա ունի իր առանձին «գլամուրային» սենյակը, որը գտնվում է մյուս հարկում: Թրամփի սենյակը երկրորդ հարկում է, իսկ կնոջինը՝ երրորդում: Ի դեպ, նախկինում այդ սենյակը զբաղեցնում էր 44-րդ նախագահ Բարաք Օբամայի զոքանչը:
288 էջանոց գրքում նաև նշվում է, որ տիկին Թրամփը բավական լարված հարաբերությունների մեջ է ամուսնու՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:
Բացի այդ, հեղինակն անդրադարձ է անում առաջին տիկնոջ՝ 2018թ. մայիսին տարած վիրահատությանը՝ բացահայտելով, որ նրա վիճակը բավական լուրջ է եղել և որ տիկին Թրամփը կարող էր կորցնել երիկամներից մեկը: Հայտնի է, որ երիկամի վրա գոյացություն է եղել. բժիշկներն այն հեռացրել են բավական բարդ վիրահատության արդյունքում:
Նշվում է, որ Մելանյա Թրամփն ԱՄՆ պատմության «ամենափակ» առաջին տիկիններից է: Նա շատ հազվադեպ է հարցազրույցներ տալիս ու գրեթե չի պատմում անձնականից:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի