Թրամփը մտադիր է 2,4 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել ֆրանսիական ռոկֆորի, կոսմետիկայի, պայուսակների և գինու ներկրման համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է մինչև 2,4 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության ապրանքերի, այդ թվում՝ ռոկֆոր տեսակի պանրի, կոսմետիկ պարագաների, պայուսակների և գինու ներկրման համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ըստ ամերիկյան կողմի՝ դա պետք է արվի ի պատասխան նրա, որ Ֆրանսիան հավելյալ հարկեր է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական «հսկաների», այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի նկատմամբ:
Ամերիկյան իշխանությունների համոզմամբ՝ Ֆրանսիան խտրական հարկային քաղաքականություն է վարում ամերիկյան ընկերությունների դեմ:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր Բրազիլիայից և Արգենտինայից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը վերականգնելու որոշման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց