Ճապոնիան ԱՄՆ-ի զորավարժությունների համար կղզի կգնի
Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայնել է մասնավոր սեփականությունից 146 միլիոն դոլարով գնել հարավ-արևմտյան ափերին գտնվող անմարդաբնակ կղզին՝ ԱՄՆ զորավարժությունների համար, հայտնում է interfax.ru կայքը` հղում տալով կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգայի հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Կագոսիմա պրեֆեկտուրայում գտնվող Մագեսիմա կղզու գնման մասին պայմանավորվածության եկել են անցյալ ուրբաթ` «Պաշտպանության նախարարության և կառուցապատողի միջև քննարկումներից հետո»: Վերջինիս է պատկանում կղզու մեծ մասը: Կառավարության գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ զորավարժությունների համար նախատեսված օբյեկտը կկառուցվի «մոտ ժամանակներս»:
Մագեսիմայի հարևան կղզիների բնակիչները մտահոգություն են հայտնել, որ օբյեկտը կարող է չափազանց շատ աղմուկ հանել:
Ներկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարզումներն անցկացվում են Իվոձիմա կղզում, որը Տոկիոյից 1,2 հազար կմ հեռավորության վրա է գտնվում: Զորավարժությունների տեղը փոխելու Վաշինգտոնի պահանջը կապված էր Իվոձիմայի` Յամագուտի պրեֆեկտուրայի Իվակունի քաղաքում գտնվող ԱՄՆ ռազամաբազայից շատ հեռու գտնվելու հետ:
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ում համոզմունք էին հայտնել, որ ամերիկյան զորքերի ներկայությունը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանային անվտանգության վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Ճապոնիային և ԱՄՆ այլ դաշնակիցների առավել նշանակալից ներդրում ունենալ սեփական պաշտպանության գործում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց