Թրամփը հիասթափված է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին Մակրոնի խոսքերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն հիասթափված է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին» իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի խոսքերից: Այս մասին տեղեկացնում է Axios պորտալը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների:
«Նա վաղուց է բարկացած Մակրոնի վրա»,-ասել է պաշտոնյաներից մեկը:
Մեկ այլ պաշտոնյա էլ տարբերվող կարծիք է հայտնել՝ նշելով, որ Մակրոնի խոսքերը կարող են պատճառ հանդիսանալ, որ Թրամփն ավելի դրական սկսի խոսել դաշինքի մասին:
Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն ընդգծել էր ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքի դուրսբերումը: Նա հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց