Մալայզիայի նախկին թագավորի նախկին տիկինը ոստիկանություն է դիմել որդուն ուղղված սպառնալիքների պատճառով
Մալայզիայի նախկին թագավոր, Քելանթան նահանգի սուլթան Մուհամադ V-ի նախկին տիկին Օքսանա Գորբատենկոն դիմել է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ իր որդու հասցեին հնչած սպառնալիքների պատճառով: Այդ մասին ասվում է դիմումի տեքստում, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերին հորս զանգահարել էր մի կին եւ պատմել, որ որդուս վտանգ է սպառնում, նա նաեւ պնդել էր հանդիպել ինձ հետ: Ես չէի կարողացել մեկնել հանդիպման, փոխարենը գնացել էր ընկերուհիս: Զրույցի ընթացքում իմ որդու հասցեին բազմիցս հնչեցվում էին կյանքին ուղղված սպառնալիքներ: Նրա խոսքով՝ որդին խնդիրներ կունենա, եթե ես հետ չվերցնեմ դիմումն ու չդադարեմ ելույթ ունենալ ԶԼՄ-ների միջոցով»,-ասվում է փաստաթղթում, որում նաեւ նշում է, որ Գորբատենկոն խնդրում է ոստիկաններին ստուգումներ իրականացնել այդ դեպքի կապակցությամբ:
Միապետի նախկին տիկնոջ դիմումի մասին տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հաստատել է նաեւ իրավապաշտպան Իվան Մելնիկովը, որն աջակցում է կնոջը: «Այդ զրույցից հետո Օքսանան դիմում է ներկայացրել ոստիկանություն այդ տեղեկատվությունը, զանգահարած քաղաքացու գործողությունների օրինականությունը, ինչպես նաեւ անչափահասի նկատմամբ նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդագրության իսկությունը ստուգելու համար»,-ասել է Մելնիկովը: «Խոսքը վերաբերում է թագավորին ներկայացված հայցին, որը Գորբատենկոն ներկայացրել է Ռուսաստանի դատարան ամուսնալուծությունից հետո: Ասվում է նաեւ ԶԼՄ-ներում Օքսանայի ելույթների մասին, որոնք վերաբերում են ապահարզանին»,-հավելել է նա:
Գորբատենկոյի դիմումը գրանցվել է օրենքով սահմանված կարգով:
2018 թվականի նոյեմբերին «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթող Օքսանա Վոեվոդինան (ներկայում՝ Գորբատենկո) ամուսնացել էր Մուհամադ V-ի հետ: Վերջինս հրաժարվել էր գահից տիկնոջ համար: Կարճ ժամանակ անց զույգը որդի էր ունեցել, սակայն մեկ ամիս անց՝ նույն տարվա հունիսին, նրանք ամուսնալուծվել էին: Այժմ Գորբատենկոն որդու հետ բնակվում է Մերձմոսկվայում: Երեխան Ռուսաստանի քաղաքացի է:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի