Լավրովը գնահատել է Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը
Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը Փարիզում կարևոր է հասկանալու համար, թե ինչում է Կիևը տեսնում Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:
Լավրովն ընդգծել է, որ հանդիպումը պաշտոնական չի լինի, քանի որ տեղի կունենա մեկ այլ միջոցառման շրջանակներում, բայց շփումը, նրա կարծիքով, օգտակար կլինի:
Լավրովի խոսքով՝ «անիմաստ է գուշակել», թե արդյոք այդ հանդիպումը լիարժեք ձևաչափով կանցնի, թե ոչ:
«Մենք չէ, որ կրճատել ենք երկկողմ հարաբերությունները, դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ եթե ուկրաինական կողմը շահագրգռված է դրանց վերականգնմամբ, դա չի ուշանա:
Հիշեցնենք, որ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա Փարիզում` դեկտեմբերի 9-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց