Արմավիրում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է
Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է, «Южная Служба Новостей»-ին հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։
«Արմավիրում հուշատախտակի հետ կապված իրավիճակն ունեցավ իր տրամաբանական ավարտը: Սա հաղթանակ է Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար, ովքեր պատվում և հիշում են Երկրորդ համաշխարհային պատերազմը»,- նշել է Միխայլովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել էր ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:
«Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել էր, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:



















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի