Ֆրանսիայում հայտնաբերվել է երկաթի դարի դամբարանատեղի ստորգետնյա թունելով եւ հուղարկավորման կառքով
Ֆրանսիայի Իֆ քաղաքում Պրոֆիլակտիկ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) մասնագետները հայտնաբերել են հնագույն բնակավայրի հետքեր: Մասնագետների գնահատմամբ՝ դրանք վերաբերում են վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. V դար) եւ գոյություն են ունեցել մինչեւ ուշ միջնադար, գրում է Planet today-ը:
Մասնավորապես, գիտնականները կարողացել են նույնականացնել բնակելի կորպուսը, գյուղատնտեսական գործունեության հետքերը, բունկերները եւ հումք հայթայթելու փոսերը: Բացի այդ հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ եւ շատ լավ պահպանված ստորգետնյա թունել:
Մասնագետները հատկապես նշել են, որ դամբարանային համալիրը ճիշտ քառանկյուն ձեւն ունի: Դրանում գտնվում էր հուղարկավորության կառք ձիերով: Հուղարկավորման այդպիսի ձեւը հատուկ էր կելտյան ժամանակաշրջանում առավել նշանակալի անձանց շրջանում եւ իրենից ներկայացնում էր հուղարկավորում մարտական կամ տոնական կառքով կարեւոր ծիսակարգային առարկաներով: Եւ, չնայած տվյալ դեպքում մնացորդները գրեթե չեն պահպանվել, այնուամենայնիվ, հնարավոր է պարզել մարմնի դիրքն ու մյուս իրերի ընդհանուր տեղը:
Գիտնականները նշել են, որ կարեւոր հայտնագործություն է նաեւ ստորգետնյա թունելը չորս առանձին մուտքերով: Ընդ որում՝ դրա պեղումների ժամանակ հնագետները կիրառել են նստվածքը հեռացնելու աննախադեպ մեթոդ վակուումային բեռնատարի միջոցով: 25 սանտիմետր տրամագիծ ունեցող ճկուն խողովակն ունակ է կլանել ամբողջ նստվածքը՝ չվնասելով ստորգետնյա կամարը: Ըստ գիտնականների՝ թունելը հիմնականում նախատեսված էր սննդամթերք պահելու համար, սակայն չի բացառվում նաեւ դրա այլ կիրառումը:
Բացի այդ, հայտնաբերված տարածքում կան առանձին դամբարանատեղիներ եւս: Դրանք վկայում են հուղարկավորման պրակտիկայի մասին, որը հայտնի էր երկաթի դարի վերջում, մասնավորապես, խոսքը վերաբերում է մեկուսացված կամ փոքր խմբերով դամբարանատեղիներին:
Հայտնաբերվել են նաեւ ավելի ուշ ժամանակաշրջանին թվագրվող տարբեր առարկաներ արեւելյան հատվածում, որտեղ գիտնականները նշել են արհեստանոցները, որոնցում անգամ պահպանվել էր ջուլհակահաստոցը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի