Սլովակիայում կանանց, որոնք որոշել են աբորտի դիմել, կստիպեն պտղի ուլտրաձայնային հետազոտություն անել
Սլովակիայում պատգամավորները դեբատներ կանցկացնեն, որոնց ընթացքում կդիտարկեն պտղի ուլտրաձայնային հետազոտության անցկացման հարցը կանանց համար, որոնք որոշել են աբորտի դիմել, հաղորդում է Associated Press-ը:
Օրենքի ընդունմանը կողմ են երկրի Ազգային կուսակցության պատգամավորները, որոնց խոսքով, տվյալ նախաձեռնության նպատակն է «համոզվել, որ կանայք տեղեկացված են իրենց հիղության ընթացիկ փուլի մասին նախքան աբորտի դիմելը»:
Տվյալ օրինագծի համաձայն՝ բժիշկները պարտավոր են իրենց պացիենտներին ցույց տալ պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված լուսանկարները:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ «առաջարկված օրինագիծը դրական ազդեցություն ունի ամուսնության, ծնողների եւ ընտանիքի վրա, եւ որ հասարակությունը հղիության ընդհատումը լավ որոշում չի համարում»:
Այս շաբաթ Բրատիսլավայում այդ օրինագծի դեմ ցույցեր են տեղի ունեցել, մասնակիցներն այն համարում են կանանց նկատմամբ մարդու իրավունքների հիմնարար իրավունքների խախտում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի