Ժիրինովսկին կողմ է «հայկական ոճով» ինքնապաշտպանությանը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի լիարժեք պաշտպանել իրենց և իրենց ընտանիքին՝ նշելով, որ համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարան:
Հրապարակման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի փոփոխության մասին է, որն առաջարկվում է լրացնել ևս մեկ պարբերությամբ այն մասին, որ «անձի գործողությունները, որոնք ուղղված են իրեն և իր ընտանիքին բռնությունից, բռնության սպառնալիքից կամ իր ունեցվածքը պաշտպանելուն, անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները չեն գերազանցում»:
Նոր փոփոխության մասին Ժիրինովսկու հայտարարությունից հետո ռուսական ԶԼՄ-ները սկսել են դիտարկել Ռուսաստանում ինքնապաշտպանությունը գերազանցելու նախադեպերը և համապատասխան դատական որոշումները, որոնք հաճախ պաշտպանում են ոտնձգություն կատարողին:
«Հազվադեպ է լինում այլ կերպ: Բացառություն էր Տուլայից ֆերմեր Գեղամ Սարգսյանի հետ կապված միջադեպը: Գեղամ Սարգսյանը, 2012-ին պաշտպանելով իր կնոջն ու երեխաներին` իր տնակում սպանել է ատրճանակներով զինված երեք անձի: Ընտանիքի ղեկավարին սպառնում էր քրեական պատասխանատվություն՝ ինքնապաշտպանությունը գերազանցելու համար, բայց նահանգապետը և դաշնային լրատվամիջոցները արտահայտվել են նրա օգտին»,- գրում է Комсомольская правда-ն:
Նշվում է նաև, որ ավազակների հարձակումները չեն նվազել, և նրանք սկսել են ավելի լավ զինվել և հեռացնել վկաներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց