Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է պահել ՆԱՏՕ-ում. Մերկել
ԵՄ-ը չի կարող ապահովել սեփական անվտանգությունն առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը։ Այս մասին չորեքշաբթի ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ պահպանումը բխում է մեր շահերից»,- ասել է նա։ «Եվրոպան ներկայում չի կարող միայնակ պաշտպանել իրեն»,- փաստել է Մերկելը։ Այս առնչությամբ, նրա կարծիքով, ճիշտ է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են ի բարօրություն դաշինքի եւ ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում ՆԱՏՕ շրջանակում»։
Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը պետք է հոգա դաշինքի միասնության պահպանման մաիսն։ «Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց այն պետք է պահել ՆԱՏՕ-ում արդեն ոչ միայն աշխարհառազմավարական պատճառներով»,- ասել է Մերկելը։
Կանցլերը հաստատել է Գերմանիայի իշխանությունների մտադրությունը՝ բարձրացնել պաշտպանական ծախսերը։ Նա ակնկալում է պաշտպանական բյուջեի ավելացում ՀՆԱ 1,5 տոկոսի չափով մինչեւ 2024 թվականը եւ 2 տոկոս՝ 2030-ականների սկզբին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց