Ֆիլիպինների նախագահը Ռուսաստանից T-5000 դիպուկահար հրացան է նվեր ստացել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռուսական T-5000 դիպուկահար հրացան է նվեր ստացել, որը նրան շատ է դուր եկել: Այս մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է զենքը ստեղծող ORSIS ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը:
«Այսօր մեր զենքը շատ երկրների ղեկավարներ ունեն: Այսպես, հոկտեմբերին Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ մենք Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին T-5000 ենք նվիրել, որը նրան շատ է դուր եկել»,-ասել է Զլոբինը:
Նրա խոսքով՝ Ֆիլիպինները մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ORSIS-ի արտադրանքի նկատմամբ: Նույն այցի ժամանակ ընկերության՝ Մոսկվայում գտնվող արտադրություն էր այցելել Ֆիլիպինների պաշտպանության նախարարը և ծանոթացել զինատեսակներին:
Ընկերության գլխավոր տնօրենը հավելել է, որ T-5000-ներ կան նաև ԱՄԷ-ի շատ շեյխերի հավաքածուներում:
Մինչև վերջերս T-5000 դիպուկահարներն արտադրվում էին երկու տրամաչափով՝ 308 Winchester և 338 Lapua Magnum: Այս զենքը նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների և մասնագիտացած դիպուկահար ստորաբաժանումների համար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի