Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել 2020-ին. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցությունը, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի 2020 թվականի առաջին կեսին, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով քաջատեղյակ կառավարական աղբյուրին։
Նրա խոսքով՝ մինչեւ Նոր տարի չվերթերը վերականգնել (իսկ նման հնարավորությունը դիտարկվում էր) թույլ չի տալիս քաղաքական ճգնաժամը հանրապետությունում, որը տեղի է ունենում մայրաքաղաքում զանգվածային հանրահավաքների ֆոնին։ Ինչպես «Իզվեստիա»-ին ասել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Թբիլիսին միանշանակ կողջունի թռիչքների վերականգնումը երկրների միջեւ, եթե նման որոշում ընդունվի։
Հուլիսի 8-ին մտցված՝ Վրաստանի հետ օդային կապի արգելքը կարող էր հանվել մինչեւ տարեվերջ, բայց դրան խանգարել է քաղաքական ճգնաժամը հանրապետությունում՝ պայմանավորված զանգվածային բողոքներով։ Քաջատեղյակ կառավարական աղբյուրն «Իզվեստիա»-ին պարզաբանել է, որ չնայած «ռուսատյացության» նվազմանն անդրկովկասյան հանրապետությունում՝ հանրահավաքները Թբիլիսիում, որոնք շարունակվում են նոյեմբերի 14-ից, թույլ չեն տալիս խոսել երկրում կայուն եւ անվտանգ իրադրության մասին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի