Սենատորները խոստանում են արագացնել աշխատանքը՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար
Անկարայում Ս-400 հակահրթիռային համակարգերի փորձարկումները կմեծացնեն ԱՄՆ գանձապետարանի վրա ճնշումները՝ գործող օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների սահմանման նպատակով, գրում է Bloomberg-ը:
Այդ քայլը Սենատին ավելի շատ խթան կտա հավելյալ պատժամիջոցների սահմանման համար, որոնք մշակվել էին անցած ամիս՝ ի պատասխան Սիրիայի հյուսիսային հատված Թուրքիայի ներխուժման: Հանրապետական սենատորներն այդ մասին անձամբ զգուշացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ԱՄՆ այցի ժամանակ:
Մինչ Ս-400-երի փորձարկման մասին հայտարարելը Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով ղեկավար Ջիմ Ռիշն ասել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը հավանություն կտա օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Թուրքիայի ղեկավարների, էներգետիկ ոլորտի եւ ֆինանսական համակարգի դեմ:
Ներկայացուցիչների պալատն անցած ամիս պատժամիջոցների մասին օրինագիծ է ընդունել, եւ Սենատում նման պատիժ սահմանելու 2 առաջարկ կա:
Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպումից հետո Ռիշը հայտարարել է, որ Սենատը պետք է դադարեցնի պատժամիջոցների գործողությունը, եթե Թուրքիան համաձայնի իր զինանոցից դուրս բերել Ս-400-երը:Սակայն ակնհայտ է, որ Անկարան մտադիր չէ զիջել:
Սենատը, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա Ռիշի եւ Մենենդեսի պատժամիջոցների մասին առաջարկին, որը փոքր-ինչ տարբերվում է Պալատի կողմից ընդունված առաջարկից եւ կարող է փոփոխվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց