Պուտինը պատմել է նավաստի կամ օդաչու դառնալու ցանկության մասին
Մասնագիտություն ընտրելիս Վլադիմիր Պուտինը մտածել է այն մասին, որ նավաստի կամ օդաչու դառնա։ Այս մասին նախագահը պատմել է համառուսաստանյան բաց դասի ժամանակ Յարոսլավլի «Պրոեկտորիա» համաժողովում, որին նա մասնակցում էր հեռուստակամրջի միջոցով, տեղեկացնում է RG-ին։
Ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ հարցին, ըստ Պուտինի, մարդը պետք է պատասխանի միայն ինքը, եւ դա բարդ ճանապարհ է։ «Ես, ինչպես եւ դուք, կանգնած եղել եմ ընտրության առջեւ. ինչ անեմ, ուր գնամ, ինչ դառնամ»,- ասել է պետության ղեկավարը՝ հիշելով «շատ բարդ բանավեճերը» ծնողների ու մարզչի հետ «Տուրբոշինարար» մարզական ակումբում։
«Ես անձամբ սկզբում ամենատարբեր ցանկություններ ունեի, ինչպես բոլոր երիտասարդները. ես ցանկանում էի դառնալ թե՛ նավաստի, թե՛ օդաչու։ Ուշադիր հետեւում էի, ուսումնասիրում, ինձ վրա «փորձում» այդ բոլոր մասնագիտությունները»,- ասել է նախագահը։ Պուտինը գնացել է համապատասխան ուսումնական եւ այլ հաստատություններ, նայել, թե ինչ են մարդիկ անում, ինչպես են խոսում, ինչ է տեղի ունենում շուրջը։ «Այ, սա էլ փորձելու սենյակն է»,- պարզաբանել է նա ու երիտասարդությանը խորհուրդ տվել նույնպես փորձվել աշխատանքային իրադրությունում՝ հաստոցի, գրասեղանի, ղեկի մոտ։
«Նստեցի, պարզապես վերցրի գրիչն ու սկսեցի մտածել ու ստեղծագործել։ Կամ վրձինը։ Կանգնել, ասենք թե, բալետի պարաձողի մոտ... Պետք է այդ ամենը փորձել եւ զգալ քեզ վրա. դրանով զբաղվելո՞ւ ես ողջ կյանքում։ Առավոտյան հաճույքո՞վ կգնաս այդ գործն անելու, թե՞ ոչ։ Եվ հենց որ գտնես այդ տեղը քեզ համար, այդ ժամանակ կհասկանաս՝ սա իմն է»,- ասել է պետության ղեկավարը։
Բայց բավական չէ միայն ընտրելը։ «Հետո պետք կլինի լարված աշխատել։ Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է մեծ ջանքեր ներդնել, որպեսզի հասնես արդյունքի»,- ամփոփել է նախագահը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի