Թուրքիան կփորձարկի ռուսական Ս-400-երը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին
Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն Անկարայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը փորձարկելու համար՝ չնայած Վաշինգտոնի ճնշումներին եւ այդ համակարգերից հրաժարվելու կոչերին, հաղորդում է Reuters-ը:
Համակարգերի գնումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են: Վաշինգտոնը պնդում է, որ С-400-երն անհամատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ:
Անկարայի նահանգապետի վարչակազմը հայտնել է, որ թուրքական F-16-ն ու այլ ինքնաթիռներ թռիչքներ կիրականացնեն Անկարայում:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թռիչքները կիրականացվեն Ս-400 ռաիդոլոկացիոն համակարգերի փորձարկման համար: Մատակարարումները սկսվել են հուլիսին:
Բրոքերները հայտնել են, որ այդ նորությունները բացասական ազդեցություն են ունեցել լիրայի վրա, որը էժանացել է՝ հասնելով 5,7380 դոլարի: Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը կարեւոր դեր է ունեցել անցած տարի գրեթե 30%-ով լիրայի փոխարժեքի անկման հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց