ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը
ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը, ինչը 1,5%-ով բարձր է 2019-ի բյուջեից: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2020 թվականին բյուջեի եկամուտները պետք է կազմեն 153,6 մլրդ եվրո: «Եթե Եվրախորհրդարանը հաստատի այդ որոշումը, ապա 2020-ի բյուջեն վերջնականապես կընդունվի: 2020-ին ԵՄ բյուջեն կշարունակի աջակցել տնտեսական աճին, եվրոպական տնտեսության մրցունակությանն ու ԵՄ այլ առավելություններին, ներառյալ՝ անվտանգության հարցեր եւ միգրացիայի կառավարում: Բյուջետային ծախսերից 21%-ը հատկացվել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ու ներքաղաքական նախաձեռնություններին»,- ասվում է փաստաթղթում:
Նոյեմբերի 29-ին բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը հայտնել է, որ ԵՄ-ը մտադիր է հրաժարվել ածխային կամ գազայի գեներացիայի ոլորտում էներգետիկ ծրագրերի ֆինանսավորումից:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի