Հայտնի է, թե ինչը կփրկի Ռուսաստանը ժողովրդագրական ձախողումից
Այս տարի ՌԴ միգրացիոն ծառայությունն արտասահմանցիներին մեկ ու կես անգամ ավելի հաճախ է քաղաքացիություն տրամադրել, քան նախորդ տարի: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով ՆԳՆ-ից տրամադրված վիճակագրությանը:
Հաղորդվում է, որ նոր անձնագրերի տերերը հիմնականում ուկրաինացիներ են:
Նրանք քաղաքացիություն ստացած անձանց կեսից ավելին են կազմել՝ մոտ 146 հազար մարդ: Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամի առաջին փոխնախագահ Ելենա Սուտորմինան կարծիք է հայտնել, որ խոսքը առավելապես Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների բնակիչների մասին է, որոնց համար այս գարնանը պարզեցվել էր ռուսական փաստաթուղթ ստանալու կարգը:
Բացի դա, ռուսական անձնագրեր հաճախակի են ստացել նաև Ղազախստանից(35 հզ. մարդ), Տաջիկստանից(30 հզ), Հայաստանից(17 հզ), Ուզբեկստանից(14 հզ), Մոլդովայից(11,5 հզ): ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական քաղաքացիություն է ստացել 285 հազար մարդ, ինչը 48% -ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր(192 հզ մարդ):
Նշվում է, որ տեղական իշխանությունները կարող են հնարավորություն ստանալ սահմաններ դնել արտոնագրերի քանակի վրա և մի շարք մասնագիտություններ արգելել աշխատանքային ներգաղթյալներին:
Դիտվող աճը «պայմանավորված է միգրացիոն օրենսդրության ընդունված փոփոխություններով, որոնք ուղղված են ռուսական անձնագրեր ձեռք բերելու պարզեցմանը»,- պարզաբանել են ՆԳՆ-ից:
Փորձագետների կարծիքով՝ քաղաքացիության ընդունումը կպահպանի ծնելիության նվազմամբ պայմանավորված բնակչության թվաքանակի հավասարակշռությունը: Նոր քաղաքացիների հոսքի հաշվին հնարավոր կլինի Ռուսաստանը փրկել ժողովրդագրական ձախողումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց