Լյուքսեմբուրգում հայտարարել են, որ ԵՄ-ը պետք է ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կողմ է ներկայացել, որ Եվրամիությունը ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն: Այդ կարծիքը նա հայտարարել է կիրակի Tagesspiegel am Sonntag գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը պետք է քննարկի այն, որ արդեն ժամանակն է ԵՄ անդամ երկրներին ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն»,-նշել է Ասելբորնը: Այդկերպ, նրա կարծիքով, Բրյուսելը կարող էր ներկայանալ որպես հակակշիռ Վաշինգտոնին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերձարեւելյան քաղաքականությանը:
«Մենք գիտենք, թե որքան դժվար է հատկապես Գերմանիայում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում եւ Լյուքսեմբուրգում անհատապես ճանաչել Պաղեստինը: Սակայն եվրոպական նախաձեռնության շրջանակում դա հնարավոր կլիներ»,-համարում է քաղաքական գործիչը: «Ամբողջ ԵՄ-ի կողմից Պաղեստինի ճանաչումն ազդանշան կլիներ, որ պաղեստինցիներն ունեն հայրենիքի, պետության կարիք այնպես, ինչպես եւ իսրայելցիները»,-պնդել է նա:
«Եթե իսրայելյան բնակեցման քաղաքականությունը և պաղեստինցիների տները ոչնչացնելը շարունակվում է, ապա պարզապես որևէ հեռանկար չի մնում պաղեստինյան պետության համար: Միջազգային իրավունքի դրույթները պահպանելու հրաժարումը կհանգեցնի, որ Մերձավոր Արեւելքում կգտնվի լրացուցիչ առնվազն 5 մլն փախստական: Դա չի կարող բխել Իսրայելի շահերից»,-ամփոփել է Ասելբորնը:
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը, հասկանալով իրավիճակը, այլեւս չի համարում, որ Հորդանանի արեւմտյան ափին եվրոպական բնակավայրերի առկայությունը միջազգային իրավունքի խախտում է: Իսրայելում ողջունել են այդ որոշումը: Պաղեստինյան կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղարկել միջազգային բանաձեւերը, որոնք վերաբերում են բնակավայրերին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի