8-ամյա մեքսիկուհին, որին ծաղրում էին դպրոցում, ավելի բարձր IQ ունի, քան Էյնշտեյնը և պատրաստվում է համալսարանի ընդունելության քննություններ հանձնել
Մեքսիկուհի 8-ամյա Ադհարա Պերեսը ապշեցրել է իր մտավոր ունակություններով. փոքրիկի գրանցած IQ միավորները գերազանցել են 162 կետը:
Այս մասին գրում է Life.ru-ն՝ համեմատության համար նշելով, որ Էյնշտեյնի IQ թեստի ցուցանիշը կազմել է 160: Տարիներ առաջ աղջկա ծնողները չէին էլ մտածում, որ իրենց երեխան կարող է փայլուն ապագա ունենալ: Նրա մոտ 3 տարեկանում Ասպերգերի համախտանիշ էին հայտնաբերել, որի պատճառով վերջինս դժվարությամբ էր շփվում այլ մարդկանց, հատկապես՝ հասակակիցների հետ:
Դպրոցում նրան ծաղրում էին համադասարանցիները: Ոմանք էլ նրան խենթ էին անվանում: Ադհարան անգամ խոր ընկճախտի մեջ էր ընկել:
Հոգեբանները հետագայում պարզել են, որ աղջկա IQ-ն չափազանց բարձր է, այդ ժամանակ էլ ծնողները սկսել են համապատասխան դպրոց փնտրել նրա համար:
Այդպիսով, 5 տարեկանում նա արդեն յուրացրել էր նախակրթարանի, իսկ 6-ում՝ միջնակարգ դպրոցի ծրագիրը: 8 տարեկանում նա արդեն ավագ դպրոցի ավարտական վկայական է ստացել:
Ներկա պահին նա առցանց ծրագրով միաժամանակ երկու մասնագիտություն է ուսանում՝ արդյունաբերական ինժեներության և տեխնիկայի ոլորտներում:
Աղջկա մայրը մտադիր է նրան տանել Միացյալ Նահանգներ, որպեսզի նա կարողանա ընդունելության քննություններ հանձնել Արիզոնայի համալսարանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց