Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների աշխարհի չեմպիոն
Հայկական շախմատի լեգենդներից Ռաֆայել Վահանյանը նվաճել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը։
68-ամյա Ռաֆայել Վահանյանը հանդես է եկել 65+ տարիքային խմբում եւ 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։
Ռաֆայել Վահանյանը 1989թ․ ԽՍՀՄ չեմպիոն է, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնությունների եռակի չեմպիոն։
Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, երեք անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր։