Google ընկերությունը 1,5 մլն դոլար կվճարի իր սարքերը կոտրելու համար
Google ընկերությունն ընդլայնել է Android Security Rewards ծրագիրը՝ ուղղված օգտատերերին խթանելուն օգտագործել Android օպերացիոն համակարգում խոցելիությունները: Հիմա դրա մեջ են մտել նաեւ այնպիսի չափանիշները, ինչպես տվյալների դուրսբերումը եւ արգելափակման էկրանի շրջանցումը, հայտնում է Planet Today-ը:
Ներկայումս ծրագրին մասնակցում են Pixel 4, Pixel 3a, Pixel 3a XL, Pixel 3 եւ Pixel 3 XL սարքերը: Հենց դրանց ծրագրային ապահովման մեջ է առաջարկվում սխալներ գտնել: Խոցելիություններ հայտնաբերելու դեպքում օգտատերերին խոշոր պարգեւատրում է սպասում: Ընկերությունը հայտնաբերված թերությունների բարդությունից եւ կարեւորությունից կախված տարբեր գումարներ է սահմանել: Առավելագույն գումարը կազմում է 1 մլն դոլար: Դրա համար հարկավոր է հայտնաբերել Titan M պաշտպանությունը խոցելու հնարավորությունը, որը հենց պատասխանատու է Google-ի նոր սարքերի անվտանգության համար: Դրանից բացի, ընկերությունն առաջարկում է նաեւ 50 տոկոսի բոնուս, եթե Android-ի վաղ նախնական տարբերակներում հաջողվի հայտնաբերել խոցելիություն: Արդյունքում պարգեւատրումների ընդհանուր գումարը կարող է կազմել 1,5 մլն դոլար:
Արժե նշել, որ նախկինում ընկերությունը բազմիցս դրամական պարգեւներ է վճարել այն օգտատերերին, որոնք հայտնաբերել են մշակողների այս կամ այն թերությունը: Ծրագրի գործողության ժամանակահատվածում, այսինքն՝ 2015 թվականից սկսած Google-ն արդեն հասցրել է վճարել 4 մլն-ից ավելի դոլար: Մեկ օգտատիրոջը վճարված առավելագույն գումարը կազմել է 201 337 դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց