Պուտինը կոչ է արել ազատվել երկիրն առաջին իսկ հարմար պահին ծախելու պատրաստ պաշտոնյաներից
Ելույթ ունենալով Եդինայա Ռոսիա կուսակցության համագումարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, թե կուսակցության դեմքն ու հեղինակությունը պետք է որոշեն մարդիկ, որոնք ունեն ներքին հստակ դիրքորոշում եւ բարոյական հստակ չափորոշիչներ, որոնք երկիրը չեն վաճառի առաջին իսկ հնարավորության դեպքում:
ՌԴ նախագահը Եդինայա Ռոսիային կոչ է արել մի լավ թափ տալ եւ քրքրել պաշտոնյաներին, հասնելով նրան, որ որոշումները կայացվեն հօգուտ ՌԴ քաղաքացիների:
Նա համոզված է, որ կուսակցությունը պետք է առաջինը լինի ամեն ինչումԼ «Ինքներդ գտեք եւ լուծեք խնդիրները, մի սպասեք հերթական ուղիղ կապին, որը ես անցկացնում եմ յուրաքանչյուր տարի: Աշխատեք ձեր ուժերով լուծել խնդիրները, հասնել արդարության»,- ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինն ասել է, թե Եդինայա Ռոսիայի առաքելությունը ոչ թե կառավարելն է, այլ ժողովրդին ծառայելը:
Նա ասել է, որ առաջնորդը նա է, որն օրինակ է ծառայում: «Մեր նպատակն է Ռուսաստանի զարգացումը: Այս պատմական մարտահրավերը վերաբերում է բոլորին»,- շեշտել է նա:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց