Կրեմլում շոկի են ենթարկվել Սիրիայում ռուսական խմբի կողմից սիրիացի զինծառայողի սպանության տեսանյութից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ծանոթացել են այն տեսանյութի հետ, որում ենթադրաբար ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման անդամները դաժանաբար սպանում են սիրիացի զինծառայողին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
«Դա իրոք շոկային ինֆորմացիա է»,-ընդգծել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը ավելացրել է, որ Կրեմլը ոչ մի տեղեկատվություն չունի տեսանյութի հրապարակման մասին, ինչպես նաև ոչ մի կապ չունի այն դեմքերի հետ, որոնք երևում են տեսանյութում: «Ռուսաստանի քննչական մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են հետաքննություն սկսել կատարվածի վերաբերյալ»,-նշել է Պեսկովը:
«Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման զինյալները Աֆրիկայի մի քանի երկրներում օգնում են անվտանգության պահպանմանը: Նրանք մասնակցել են նաև Դոնբասում և Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ինչպես նաև Սուդանում աջակցել էին նախագահ Օմար ալ-Բաշիրին:
նոյեմբերի 21-ին, «Новая газета»-ն տեսանյութ է հրապարակել, որում մի քանի ռուսերեն խոսող և զինվորական հագուստով անձինք դաժանաբար ծեծում, սպանում և ապա անդամահատում են արաբի նման մի տղամարդու:
Նշենք, որ «Новая газета»-ն գրել է, որ «Վագների խումբ» ռուսական մասնավոր ռազմական կազմակերպության մի քանի անդամներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակից դասալիքի են մահապատժի ենթարկել: Դաժան տեսանյութը համացանցում էր հայտնվել 2017 թվականի հունիսին, սակայն հասկանալ, թե ովքեր են դրանում պատկերված, հաջողվել է միայն այժմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց