Կենդանիների պաշտպանը դանակով հարվածել է երեխաների հետ եկեղեցի եկած մորթե հագուստով կնոջը
ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանը հարձակվել է երեխաների հետ եկեղեցի եկած մորթե հագուստով կնոջ վրա` դանակի մի քանի հարված հասցնելով նրան: Նա վնասել է կնոջ որովայնն ու ձեռքերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Metro-ին:
Կենդանիների պաշտպանը մտածել է, թե կինը կրում է բնական մորթուց հագուստ: Կնոջը, որը պարզվել է երեխաների դայակն է, տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով` կենդանիների պաշտպանը նախկինում էլ նման արարքներ է թույլ տվել: Մասնավորապես, 2018 թվականին նա հարձակվել է մեկ այլ կնոջ որը, որը նույնպես մորթե հագուստ է կրել, սակայն դանակի հարվածը վնասել է միայն կնոջ հագուստը:
2012 թվականին մարտին կենդանիների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր, թե ցանկանում է մարդասպան վարձել, որը կսպանի բնական մորթուց հագուստ կրող յուրաքանչյուր անձնավորության: Ոստիկանությունը նրան այդ ժամանակ ձերբակալել էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց