Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ
Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան պաշտոնյան, հայտնում է Reuters-ը։
«Թուրքիան սեղանի շուրջ վերադառնալու հնարավորություն ունի։ Նրանք գիտեն, որ դրա համար իրենց պետք է կամ ոչնչացնել, կամ վերադարձնել С-400-ները, կամ որեւէ այլ կերպ ազատվել դրանցից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը հանել էր Թուրքիային F-35 ռմբակոծիչների ստեղծման եւ արտադրման ծրագրից՝ կապված ռուսական համակարգերի գնման հետ, եւ զգուշացրել էր հնարավոր պատժամիջոցների մասին։
Անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել էր, որ Անկարան պետք է հրաժարվի С-400 համակարգերից, եւ որ փոխարենը ԱՄՆ-ը պատրաստ է Անկարային Patriot համակարգեր վաճառել։
Սակայն Էրդողանը, վերադառնալով Անկարա, հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական համակարգերից։
Պետդեպի պաշտոնյան, ցանկանալով անհայտ մնալ, ասել է, որ իրեն հայտնի են Էրդողանի վերջերս արած մեկնաբանությունները։ «Նրանք գիտեն, որ ընտրություն ունեն, որպեսզի առաջ շարժվեն, եւ ընտրությունն այն է, որ ազատվեն С-400-ներից»,- ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների սահմանումը դեռեւս հնարավոր է իրականացնել «Պատժամաիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքի շրջանակներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց