Քիմ Չեն Ընը մերժել է ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովին մասնակցելու Սեուլի հրավերը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընը չի ընդունել հրավերը՝ մասնակցելու Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Հարավային Կորեայում։ Փհենյանը հայտարարել է, որ դա «անիմաստ» կլինի Սեուլի հետ լարված կապերի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Նոյեմբերի 5-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը նամակ-հրավեր էր ուղարկել Քիմ Չեն Ընին՝ առաջարկելով իր ներկայացուցչին ուղարկել գագաթաժողովին, եթե ինքը չի կարող մասնակցել։
Շնորհակալություն հայտնելով Սեուլին հրավերի համար՝ Հյուսիսային Կորեան նշել է, որ «չի կարողացել գտնել պատճառ», որպեսզի Կիմ Չեն Ընը մասնակցի գագաթաժողովին։ Փհենյանը Սեուլին մեղադրել է պայմանավորվածությունները չկատարելու մեջ, որոնք ձեռք էին բերվել երկու Կորեաների առաջնորդների մակարդակով հանդիպումների ժամանակ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց