Իրանում ձերբակալում են անկարգությունների կազմակերպիչներին. իրանցի գեներալ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի 4 նահանգում ձերբակալել է բենզինի թանկացման պատճառով սկսված բողոքի ակցիաների և անկարգությունների կազմակերպիչներին: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը:
Իրանցի գեներալ Ռամեզան Շարիֆի խոսքով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Թեհրան, Ալբորզ, Ֆարս և Խուզեստան նահանգներում:
Գեներալը նշել է, որ ձերբակալվածները կապ ունեն արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ:
Շարիֆի պնդումների համաձայն՝ Իրանի հակառակորդները փորձել են անկարգություններ հրահրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության ձախողման պատճառով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, որն աջակցություն է հայտնել անկարգություններին, և Վաշինգտոնի կողմնակիցները վերջին 18 ամիսների ընթացքում Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցներից ոչ մի օգուտ չեն քաղել:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի 50% թանկացման դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց