Բժիշկը մահացել է ինֆարկտից, քանի որ գործընկերները չեն կարողացել ճիշտ ախտորոշում տալ
Ռուսաստանի Տվեր քաղաքում թիվ 6 հիվանդանոցի բժշկուհի Նինա Ազիզովան մահացել այն բանի պատճառով, որ նրա կոլեգաները մի ողջ օր երեք անգամ չեն կարողացել ախտորոշել, որ նրա մոտ ինֆարկտ է եղել։ Այս մասին հայտնում է «МБХ медиа»-ն, վկայակոչելով մահացապ բժշկի դստեր փաստաբան Վիկտոր Լուրյեի հայտարարությունը։ Որքան էլ զարմանալի է, սակայն բժիշկների հանդեպ, ովքեր չեն կարողացել ճիշտ դիագնոզ տալ, քրեական գործ չի հարուցվել։
Փաստաբանը, սակայն կարծում է, որ քրեական գործ պետք է հարուցվի, քանի որ հիվանդանոցի բժիշկները եղել են չափազանց անտարբեր հիվանդի նկատմամբ, եւ հրաժարվել են նույնիսկ նրան հոսպիտալացնել, դստերն էլ ասել են, որ չեն կարողանում հստակ ասել, թե ինչ առողջական խնդիր ունի Ազիզովան այլ միայն հորդորել են «Սուպրաստին» պրեպարատից ընդունել։
Կինը կրկին իրեն վատ է զգացել, սակայն ժամանած շտապ օգնության բրիգադը միայն գլիցին է ներարկել ու կրկին չեն հոսպիտալացրել։ Ուշագրավ է, որ իրավապահները հորդորել են մահացած կնոջ տասնիննամյա աղջկան դիմել Առողջապահության նախարարություն եւ հրաժարվել են իրավական գործընթաց սկսել դեպքի հետ կապված։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց