Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «բռնազավթած տարածքները»
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, Պահպանողական ազգային կուսակցության՝ EKRE-ի անդամ Հենն Պիլլուաասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի Էստոնիայի «բռնազավթած տարածքները»: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Տալլինն իր պահանջները ներկայացնում է՝ հիմք ընդունելով 1920 թվականին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության հետ կնքած Տարտուի պայմանագիրը: Ռուսաստանի ԱԳՆ-ի 2-րդ եվրոպական բաժնի տնօրեն Սերգեյ Բելյաևը նշել է, որ տվյալ փաստաթուղթն իրավական ուժ չունի:
«Էստոնիան ոչ մի տարածքային հավակնություններ չունի Ռուսաստանի նկատմամբ, մենք միայն ցանկանում ենք, որ մեր տարածքները մեզ վերադարձվեն: Ռուսաստանը բռնազավթել է Էստոնիայի տարածքի շուրջ 5%-ը»,-նշել է Պիլլուաասը:
Էստոնիայի տարածքը 45 277 քառակուսի կիլոմետր է: 1920 թվականին Էստոնիայի կազմի մեջ մտան Յամբուրգն ու Պսկովը: Տարտուի համաձայնագրով անկախ Էստոնիայի կազմի մեջ մտան նաև Իվանգորոդը, Իզբորսկը, Պեչորին, Կինգիսեպը և Նարվան: Բացի այդ, Տալլինն այդ ժամանակ ստացավ 15 միլիոն ռուբլուն համարժեք ոսկի: 1939-40 թվականներին Էստոնիան մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: Տարածաշրջանում սահմանների անընդհատ փոփոխությունների հետ կապված՝ Իզբորսկը միացավ Պսկովի մարզին, իսկ Իվանգորոդը և Կինգիսեպը՝ Լենինգրադի մարզին: Նորվան մնաց Էստոնիայի կազմում, սակայն այն շարունակում է մնալ Էստոնիայի «ամենառուսական» հատվածը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց