Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրների բոլոր ղեկավարներով
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների ղեկավարներով։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ITV հեռուստաալիքի հաղորդավարի հարցին ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ հեռուստավեճի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ դուր են գալիս ԵՄ ղեկավարները, բոլոր 27-ը, որովհետեւ մենք նրանց հետ ֆանտաստիկ գործարք ենք կնքել (Brexit-ի վերաբերյալ)»,- ասել է կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավար Ջոնսոնն ի պատասխան խնդրանքի՝ նշելու, թե որ օտարերկրյա ղեկավարով է ամենից շատ հիանում։
Քորբինն իր հերթին նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին այն բանի համար, որ նա «փորձում է միավորել աշխարհը»։
Հեռուստավեճերը տեղի են ունեցել դեկտեմբերի 12-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց