Զելենսկին հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինան զարգանում է ինձ հետ միասին» համաուկրաինական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Խորհրդարանի նոր կազմի աշխատանքային առաջին օրը`օգոստոսի 29-ին, Զելենսկին գործող կազմին իր արդյունավետությունն ապացուցելու համար մեկ տարի էր տվել: Հակառակ դեպքում պետության ղեկավարը պատգամավորներին լուծարումով էր սպառնացել: Միևնույն ժամանակ, Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չի տեսնում:
«Երկիրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին դուք եք՝ թարմ, նոր ու շատ հետաքրքիր»,- դիմելով համաժողովի մասնակիցներից մի աղջկա՝ ասել է Զելենսկին:
Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց