Հունաստանում հանգած հրաբխի վայր այցելած զբոսաշրջիկը լուրջ այրվածքներ է ստացել (լուսանկարներ)
Էգեյան ծովի մոտ գտնվող Նիսիրոս կղզում վաղուց հանգած հրաբխի վայր այցելելած բրիտնացի զբոսաշրջիկն առաջին և երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, գրում է The Sun-ը։
22-ամյա Թոմաս Գրանդոնն ընկերուհու՝ Շարլոտայի հետ Հունաստան է այցելել: Այստեղ զույգը որոշել է այցելել նաև Նիսիրոս կղզի՝ 1888-ից ի վեր հանգած համանուն հրաբուխը տեսնելու։
Զբոսանքի ժամանակ Թոմասը պարզապես ոտքը դրել է գետնին, որտեղից տաք գոլորշի է բարձրացել: Գոլորշու ջերմաստիճանը հասնում էր Ցելսիուսի սանդղակով 165 աստիճանի, ինչի հետևանքով բրիտանացին ոտնաթաթից մինչև ծնկի հատվածը լուրջ այրվածքներ է ստացել։ Զբոսաշրջիկը հիշում է, թե ինչպես էր ցավից ճչում։
Վերքերի ապաքինման համար Գրանդոնին 5-օրյա հատուկ բուժում է անհրաժեշտ եղել։ Կղզի այցելող զբոսաշրջիկներին Թոմասը կոչ է արել չափազանց զգույշ լինել: Նրա խոսքով՝ հրաբխի տարածքում նախագուշացնող որևէ ցուցանակ չի եղել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց