Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանական բաժանմունքի
Ավստրիայի իշխանությունները Բրաունաու ամ Ինն քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թ. ծնվել է նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերը, կվերածեն ոստիկանական բաժանմունքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
2017թ. Ավստրիայի սահմանադրական դատարանը հաստատել է այդ տան օտարման օրինականությունը: Այսպիսով՝ դատարանը ճանաչել է ավստրիական իշխանությունների որոշման սահմանադրականությունը: Վերջիններս սեփականատիրոջից առգրավել էին տունը՝ վախենալով, որ այն կարող է ուխտագնացության վայր դառնալ նեոնացիստների համար: Ավստրիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ տան նախորդ սեփականատիրոջը վճարել են 812 000 եվրո փոխհատուցում:
«Ապագայում ոստիկանության կողմից տան օգտագործումը պետք է հստակորեն ցույց տա, որ այս շենքն այլևս նացիոնալ-սոցիալիզմի մասին չի հիշեցնելու»,- հայտնել է ՆԳ նախարար Վոլֆգանգ Փեշորնը:
ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ շենքի վերանախագծման նպատակով իշխանությունները ճարտարապետական մրցույթ են կազմակերպել, որի արդյունքները պարզ կդառնան 2020 թվականի առաջին կեսին: Ծրագրերը պետք է «ներառի նորարարական և գործառնական հայեցակարգ»՝ շենքը որպես ոստիկանական տեղամաս օգտագործելու համար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի