Հայտնի են դարձել իրանցի MMA մարզուհու մահվան որոշ հանգամանքներ
Հայտնի են դարձել MMA խառը մենամարտերի կին ներկայացուցիչ Սաիդա Ալետահայի մահվան որոշ հանգամանքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծ Բրիտանիան ներկայացնող արմատներով իրանցի մարզուհին հանդես է եկել Սաութհեմփթոնում կազմակերպված միջազգային մրցաշարին: Հենց մենամարտի ժամանակ նա իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես հոսպիտալացրել են կյանքին սպառնացող գլխուղեղի տրավմայով: Բուժաշխատողների ջանքերը արդյունք չեն տվել: Սաիդան մահացել է հիվանդանոցում:
Հեմփշիր կոմսության ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ փորձել են ապահովել մասնակիցների անվտանգությունը: