Ինչո՞ւ են ՀՖՖ գործկոմում ընդգրկվել «Իմ քայլի» պաշտոնյաները. (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ֆուտբոլի ներքին մենեջմենթով զբաղվող կառույց չէ, այլ ռազմավարություն մշակող կառույց է, իսկ ներքին մենեջմենթի հետ կապված կա ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կա գլխավոր քարտուղար եւ ավելի քան 100 աշխատող: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:
Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմում հայտնվել են մարդիկ, որոնք քաղաքական գործիչներ են եւ ֆուտբոլից բավական հեռու մարդին են, Արեն Մկրտչյանն ասաց,. «Սուրեն Պապիկյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է տարածքային կառավարման նախարար եւ գիտեք, որ ենթակառուցվածքների հետ կապված զարգացման ծրագիր է ընթանում, մասնավորապես, նոր ֆուտբոլային խաղադաշտեր են կառուցվում: Տարածքային կառավարման նախարարն ուղիղ աջակցություն է ցուցաբերում Ֆուտբոլի ֆեդերացիային: Բնականաբար, ընթացակարգային կարգով էլ կարող էր հարցը լուծվել, բայց երբ նախարարը գործկոմի անդամ է եւ ուղիղ հարցի կրողն է հանդիսանում, նաեւ ուղիղ աջակցություն է ցուցաբերում ֆեդերացիային:
Արսեն Թորոսյան. Սոցիալական ապահովության ծրագիր էր իրականացվում ֆուտբոլիստների նաեւ վնասվածքների հետ կապված եւ հսկայական աջակցություն է եղել:
Ռուբեն Ռուբինյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է ԱԳ փոխնախարար: Գիտեք, որ ֆուտբոլիստների վիզաների հետ կապված հաճախակի խնդիրներ են առաջանում: Նորից հարցը կարող էր լուծվել ընթացակարգային կարգով, բայց դա կարող էր ժամանակ խլել, իսկ այստեղ րոպեները կարեւոր են:
Ես գործկոմի անդամ եմ դարձել, երբ եղել եմ վարչապետի օգնական: Թե ես, թե Հակոբ Սիմիդյանը ընդհանուր ռազմավարության մշակման հետ կապված մեր ներդրումն ենք ունեցել»,-ասաց Արեն Մկրտչյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը