Սպիտակ տան գլխավոր բժիշկը՝ հոսպիտալում Թրամփի բուժզննման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դժգոհել կրծքում որեւէ ցավից, բուժզննումը Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում (Մերիլենդի նահանգ) անցած հանգստյան օրերին պլանային է եղել։ Այս մասին ասվում է երկուշաբթի Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի տարածած եզրակացությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը կրծքում ոչ մի ցավ չուներ, եւ ոչ մի բուժզննում կամ բուժում որեւէ ծայրահեղ կամ անհապաղ (առողջական) խնդիրների հետ կապված չի ձեռնարկվել»,- ասվում է հայտարարությունում։ Բժշկի խոսքով՝ դա «ստանդարտ, պլանային միջանկյալ բուժզննում էր»։
Շաբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահը «շատ լարված 2020 թվականի նախաշեմին» որոշել է օգտվել «ազատ հանգստյան օրերից Վաշինգտոնում, որպեսզի սկսի իր պլանային ամենամյա հետազոտությունը»։ Դրա համար նա գնացել է Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալ Մերիլենդի նահանգում։ Գրիշեմը նշել է, որ նախագահը ուղեւորության արդյունքում մնում է եռանդուն եւ առողջությունից չի դժգոհում։
Հանգստյան օրերին նախագահի պաշտոնական ժամանակացույցում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունն ուրբաթ օրը, հոսպիտալ այցելությունը նշված չէր։ Այս ֆոնին Թվիթերի օգտատերերի շրջանում հայտնվել են տարբեր շահարկումներ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես՝ լուր է տարածվել, թե Մերիլենդ Թրամփի այցելության պատճառն իբր ցավերն են կրծքավանդակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց