ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը. ԻԻՀ ԱԳՆ
Իրանը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի «կեղծավոր աջակցությունը» բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին։ ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ը չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը։
Անցած շաբաթվա վերջին Իրանի կառավարությունը որոշում ընդունեց բենզինի ծախսը նորմավորելու եւ վառելիքի գինը բարձրացնելու մասին՝ հայտարարելով, որ եկամուտները կօգտագործվեն կարիքավորներին օգնելու համար։
Այդ որոշումը հանգեցրեց բողոքների Իրանի մի շարք քաղաքներում, որոնց մի մասում բռնություններ տեղի ունեցան։ Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով այրվել եւ թալանվել են ավելի քան 100 բանկ եւ խանութներ։ Բախումների ընթացքում զոհվել է մեկ ոստիկան։ Մոտ 1000 մարդ կալանավորվել է։
Պոմպեոն աջակցություն է հայտնել բողոքի ակցիային. «Ինչպես ես ասացի Իրանի ժողովրդին գրեթե մեկուկես տարի առաջ, Միացյալ Նահանգները ձեզ հետ է»,- գրել է նա Թվիթերում։
Արձագանքելով Պոմպեոյի «ինտերվենցիոնիստական» արտահայտություններին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել է. «Իրանի արժանապատիվ ժողովուրդը հիանալի հասկանում է, որ նման կեղծավոր արտահայտություններն անկեղծ համակրանքի դրսեւորում չեն, իսկ անարխիստների ու դիվերսանտների խմբի բռնի գործողությունները, որոնց աջակցում են այդպիսի մարդիկ, բնավ չեն համապատասխանում հասկացող եւ խորաթափանց Իրանի ժողովրդի վարքագծին»։ «Հետաքրքիր է, որ Պոմպեոն համակրում է այն մարդկանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո։ Նա արդեն ուղղակի ասել է, որ Իրանի ժողովուրդը պետք է մնա քաղցած, քանի դեռ չի զիջել «մեր պահանջներին»։
BBC Persian-ի անցած տարվա հարցազրույցում Պոմպեոն ասել էր, որ Իրանի պաշտոնական անձինք պետք է լսեն Վաշինգտոնին, «եթե ցանկանում են, որպեսզի իրենց մարդիկ քաղցած չմնան»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են