Արթուր Ալեքսանյանը դարձավ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ազգային դեսպան
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես ստանձնել է Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ազգային դեսպանի պարտականությունները Հայաստանում։
«Հպարտ եմ` @unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել էր Արթուր Ալեքսանյանը Ինստագրամում։
Հիշեցնենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։