Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը
Բելգրադում բժիշկները փրկել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:
Նախարարը հայտնել է, որ Վուչիչի մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ կան: Ուրբաթ երեկոյան նրա առողջական վիճակի լուրջ վատթարացում է գրանցվել, ինչից հետո նախագահը որոշել է դիմել բժիշկների օգնությանը:
Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները, ուր տեղափոխել էին Վուչիչին, հայտնել են, որ նախագահի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Նախարարի խոսքով՝ բժիշկներն անհապաղ նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումները, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը:
Բժիշկները վերջինիս խորհուրդ են տվել առաջիկայում նվազեցնել իր առօրյա ծանրաբեռնվածությունը՝ ամբողջովին վերականգնվելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց