Ռուսաստանի ամենամեծ դրոշը ցուցադրել են Անտարկտիդայում
«Գիշերային գայլեր» մոտոակումբը և «Բոլոր աշխարհները» կազմակերպությունն Անտարկտիդայում ցուցադրել են ռուսական ամենամեծ դրոշը՝ 1400 քառ. մետր մակերեսով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մոտոակումբի և հասարակական կազմակերպության անդամ Յուրի Վոլկովին, ակցիան իրականացվել է Ազգային միասնության օրվա առթիվ:
«Անտարկտիդա է ժամանել 10 մարդ, մենք այնտեղ հասել ենք մի քանի օրում, գիշերել ենք ափին՝ լքված բազայում»,- պատմել է Վոլկովը: Նրա խոսքով՝ Անտարկտիդան դարձել է «Բոլոր տարերքները» նախագծի վերջին կետը» որը վերոնշյալ կազմակերպություններն իրականացրել են համատեղ:
Ակցիայի շրջանակներում 1423 քառ. մետր մակերեսով դրոշը բացել են օդում՝ երկու օդապարիկների օգնությամբ, Հյուսիսային բևեռի սառույցների վրա, Էլբրուսում, Կամչատկայում, Բայկալ լճում, Մոսկվայում և Ղրիմում: Այդ ակցիաներն ընդգրկվել են ՌԴ Գինեսի գրքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց